․․․Ձեզ եմ ներկայացնում Վաղարշակ Շահինյանի "Ճակատագրի հեգնանքը" հերթական նոր գիրքը։ Այս վիպակը հեղինակի վեցերորդ աշխատանքն է, որը լույս է տեսել 2024 թվականին։
Համառոտ հեղինակի մասին
Ծանր մանկություն է ունեցել։ Բաներիտ դպրոցում սովորելու տարիներից նրա անունը հայտնվում է շրջանային ու հանրապետական մամուլի էջերում։ Շուտով՝ առանց բարձրագույն կրթության, նրան աշխատանքի են վերցնում խմբագրություններից մեկում։ Հետագա տարիներին նրա ակնարկներն ու մեկնաբանությունները հաղորդվում են ռադիոյով, տևական ժամանակ աշխատում է նաև հեռուստատեսության հասարակական քաղաքական բաժնի խմբագրությունում։ Նրա գրչին են պատկանում երեք հազարիզ ավելի ակնարկներ, ռեպորտաժներ, սցենարներ, մեկնաբանություններ․․․
Դասախոսական աշխատանքի տարիներին լույս են տեսել "Չեխերեն Հայերեն զրուցարան" - "Česko-arménská konverzace" ծավալուն ձեռնարկը, "Հայ ժողովրդի պատմություն՝ սկզբից մինչև 2000 թվականը" - "Dějiny Armínie: od počátku až do roku 2000"։
"Քեզ հետ դեպի հավերժություն" և "Օրերն եկան ու անցան" պատմվածքաշարերն ու նովելները նրա խոհական ջինջ մտորումների, սիրո և հավատարմության, հայրենասիրության, վեհի ու գեղեցիկի վկայություններն են։
"Դժողքի արահետներով" վիպակը նվիրված է հետախուզական փոքրիկ մի խմբի գործունեությանը, որը իրավմամբ անցնում է դժոխային մի ճանապարհ և առաջադրանքը կատարած վերադառնում Հայրենիք։
Վերջին՝ "Ճակատագրի հեգնանքը" վիպակի գրեթե բոլոր կերպարները առանձին առանձին վերցրած իրանց տեսակով նույնպես հերոսներ են, իսկ նրանցից մեկը, որը չնայած նոր է վերադարձել զինվորական ծառայությունից, բայց Հայրենիքի կանչով, վտագելով իր կյանքը, բազմադեմ թշնամու դեմ ելնում է պայքարի, որը իր նավթ ու գազի, խավիարային դիվանագիտության նենգ ու զարտուղի կապերով ընկղմվել է նաև թրաֆիկինգի՝ մարդկային օրգանների ապօրինի փոխպատվաստման, մասնավորապես լյարդի ու երիկամի, սրտի և այլ օրգանների ոչ օրինական ճանապարհով դրանց ձեռք բերման բիզնեսի մեջ, ինչը ենթադրում է հանցավոր սխեմաների կիրառման միջոցով մարդկանց անհետացման գործարք։ Գյուղեզերքի զավակին հաջողվում է պատռել թշնամու դիմակը․․․